Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Խորհելու

Խորհելու
01.07.2024 | 22:09

Մի օր երբ այցի էի գնացել հոգեբուժարան, մեկը մոտեցավ ու մի կտոր հաց խնդրեց։

Սիրտս ցավից կուչ եկավ: Վահագն էր, Մհեր Մկրտչյանի տղան, ում հոր մահից հետո տեղափոխել էին Նորքի հոգեբուժարան:

Գրել եմ այդ օրը, երբ տուն վերադարձա.

Հոգիս երկնքում ցավում է

մարդիկ

Ես ձեզ բախշեցի

Ծիծաղ ու ժպիտ,

Ես ձեզ սիրեցի մաքուր ու անկեղծ,

Ձեզ նվիրվեցի

Ամբողջ էությամբ։

Բայց հոգումս կար մի ցավ ու կսկիծ,

Բայց հոգումս կար

Մի անհուն թախիծ,

Ձեզ ծիծաղ տալիս, բայց ես արցունքից

Խեղդվում էի, մարդի՛կ...

Հիմա ես չկամ,

Բայց դուք իմ վիշտը հիշու՞մ եք մարդի՛կ,

Վշտերիս վիշտը,

Որ թողեցի ձեզ

Դուք ո՞նց վարվեցիք նրա հետ մարդի՛կ։

Դուք միշտ հիշում եք

Իմ վշտի մասին,

Բայց գեթ մի անգամ, ինձանից հետո

Հիշե՞լ եք նրան,

Այցի գնայիք,

Մի քիչ սեր տայիք,

Որ իմ հոգին էլ չափսոսար, մարդի՛կ,

Որ ամբողջ կյանքում

Ձեզ սեր եմ տվել,

Ժպիտ նվիրել...

Օվսաննա ՄԱԼԽԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 9222

Մեկնաբանություններ